News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրել է, որ ինքը ամերիկացի երգչուհի Շերի հետ «վերջապես համաձայն է» միգրանտների հարցում, փոխանցում է Gazeta-ն:

Թրամփն իր թվիթին կցել է Շերի թվիթը, որում վերջինը վախեցել է խոշոր մեգապոլիսներում ներգաղթյալներին բնակեցնելու նախագահի ծրագրից: Նրա խոսքով՝ իր հայրենի Լոս Անջելեսը առանց այն էլ չի կարողանում լուծել այնտեղ արդեն ապրող մարդկանց օգնելու հարցը:

Նա սքրինշոթն ուղեկցել է գրառմամբ, որ երգչուհու հետ «վերջապես համաձայն է»:

Հիշեցնենք, որ երչուհի Շերն արձագանքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապօրինի միգրանտներին ամերիկյան մեգապոլիսներում տեղավորելու առաջարկին:

Նշելով, որ իր հայրենի Լոս Անջելեսը առանց այն էլ չի կարողանում լուծել այնտեղ արդեն ապրող մարդկանց օգնելու հարցը՝ Շերը հարց էր տվել. «Ի՞նչ ասենք 50 հազար ամերիկացիների մասին, որոնք ապրում են փողոցներում աղքատության սահմանից անդին, քաղցած: Եթե պետությունը չի կարողանում հոգ տանել իր քաղաքացիներին, վետերաններին, ինչպես կարելի է էլի ինչ-որ մեկին ապաստանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ