News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզի թեմի առաջնորդական տեղապահ Ֆիլիպ Մարսեն ՌԻԱ «Նովոստի»-ին պատմել է հրդեհի առաջին րոպեների, իր զգացումների մասին, երբ տեսել է կրակով բռնված տաճարի խաչը, եւ տեղի ունեցածի պատճառների մասին։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրշեջ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

«Ես իմ գրասենյակում էի, մենք աշխատում էինք։ Երեկոյան ժամերգությունն ավարտվեց մոտ 19.30-ին։ Հրդեհն արդեն սկսվել էր, բայց այն չէր երեւում, դրա մասին ոչ ոք չգիտեր։ Ոչ մի խուճապ չկար, երբ մարդիկ հեռանում էին ժամերգությունից։ Մի քանի րոպե անց մենք արդեն զգացինք ծուխը եւ, նայելով տաճարին, տեսանք ձողի կրակը տանիքի մեջտեղում, այնտեղ, որտեղ ամեն ինչ փայտից է։ Ես անմիջապես դուրս եկա փողոց եւ ասացի. «Տե՛ր»,- պատմում է հոգեւորականը։

Նա ավելացրել է, որ տաճարից դուրս եկող մարդիկ անմիջապես հայտնվեցին հրշեջների եւ ոստիկանների ուշադրության կենտրոնում։

«Հետո եկավ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, էլի մի փոքր ավելի ուշ՝ նախագահ Մակրոնը։ Նա նախընտրել էր իրադարձությանն ապրումակցել տեղում, այլ ոչ թե տեղեկություն ստանալ, որը նրան պետք է փոխանցեին։ Ես կարծում եմ, որ նրա նման պոռթկումը միանգամայն հուզական էր։ Այն, ինչ նա ասաց՝ գալով այստեղ, հուզեց սիրտս»,- ավելացրել է Մարսեն։

Նա հիշեցրեց, որ հիմա կաթոլիկները նշում են Ավագ շաբաթը, որը նախորդում է Զատկին։

«Մի քանի օրից մենք տոնելու ենք Քրիստոսի հարությունը՝ մեր հավատի ամենամեծ իրադարձությունը։ Երբ երեկ ես տեսա խաչը տաճարի խորքում, որը բռնված էր կրակով, Մարիամ Աստվածածնի արձանը եւ կրակը... Չեմ կարողանում ընկալել, բայց չարժե գաղտնի իմաստ փնտրել սրանում։ Հիմա ամեն բան վկայում է այն մասին, որ սա դժբախտ պատահար էր, այլ ոչ թե միտումնավոր գործողություն։ Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։  Կարճ միացում կամ նման մի բան։ Բայց եթե այլ կերպ լինի, ապա գնահատել կրակով վերեւ բարձրանալը, հրդեհ կազմակերպելը՝ պարզապես անհնար է»,- նշել է գործակալության զրուցակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ