News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարուստ մարդու կերպարի նկատմամբ ատելություն կա: Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով `հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների ձեւավորման մասին խոսելու համար անհրաժեշտ է նախապատրաստել նրան:

«Առանց ուժեղ քաղաքացիական հասարակության եւ գործուն պետական մարմինների, որոնք կարող են լրացնել միմյանց բացերը, ժողովրդավարական հասարակության մասին խոսք լինել չի կարող», - նշեց նա:

 Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ մինչեւ որ չլուծվեն սոցիալական խնդիրները, միշտ պահպանվում է երկրում անկայունության վտանգը: «Անցյալ տարվա քաղաքական փոփոխությունները, փաստորեն, դարձան հասարակության մեջ ուժեղ սոցիալական բեւեռացման արդյունք: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները դեռ լուծված չեն», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ