News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ կառավարության այն կառուցվածքը, որ բերվել է, կհաստատվի, բայց երկար կյանք չի ունենա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես կարծում եմ, որ կառավարության այն կառուցվածքը, որ բերվել է, կհաստատվի, բայց հիշեք այս օրը։ Այն երկար կյանք չի ունենա։ Իրենք գալու ենք, այդ կառուցվածքը հետ են փոխելու, որովհետեւ համակարգը այդ  ձեւով չի աշխատելու։ Խոսքը Գյուղնախարարության, Մշակույթի նախարարության, Սփյուռքի հետ կապված հարցերի մասին է»,–նշեց նա։

Նա անդրադարձավ նաեւ անվտանգության սեկտորին. «Անվտանգության սեկտորն, աներկբա է, որ պետք է վերադառնա Ազգային ժողովի վերահսկողության ներքո։ Դա նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսոտումն է եղել, ես դրա մասին բարձրաձայնել եմ։ Չի բացառվում, որ այս լարումները Ազգային ժողովում նաեւ այն պատճառով են, որ մենք շատ ուղիղ ու հստակ այս հարցերը դնում ենք։ Տպավորություն կար, որ մենք պետք է այս ամենը մոռանայինք, կամ կոալիցիոն գործընկերներ էինք, պետք է սուս մնայինք։ Տպավորություն կա, որ պետք է ոչ մի բան չարվի կամ սխալ բաներ արվի եւ խորհրդարանական ընդդիմությունը լռի»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ