News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆինանսների նախարար, երկրի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը Վաշինգտոն իր այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման արդյունքում նա հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման հարցում Թրամփը «խելամիտ» դիրքորոշում ունի՝ հայտնում է Reuters-ը։

Ալբայրաքը հայտնել է, որ հանդիպել է նաեւ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի եւ Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշների հետ, որը Թրամփի փեսան է։

«Մեր հանդիպումների ժամանակ քննարկեցինք մեր համագործակցության ընդլայնման քայլեր, մեզ ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք փոխանցեցինք մեր նախագահի ողջույնները եւ ուղերձները»,- Twitter-ում գրել է Ալբայրաքը։

Նա նաեւ նշել է, որ հանդիպումներում քննարկվել են երկկողմ առեւտուրը այժմյան 20 միլիարդ դոլարից մինչեւ 75 մլրդ դոլար մեծացնելու հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ