News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Վաշինգտոնին զգուշացրել է, որ ցանկացած քայլ, որով ԱՄՆ քաղաքացիներին թույլ կտրվի դատի տալ Կուբայի հետ բիզնես վարող արտասահմանյան ընկրություններին, կարող է հանգեցնել հայցի ԱՀԿ-ում եւ հանդիպակաց հայցերի շարքի եվրոպական դատարաններում, փոխանցում է Reuters-ը:

ԵՄ-ն լուրջ մտավախություններ ունի ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի որոշման պատճառով՝ 1996 թվականի Հելմս-Բերթոնի օրենքի կասեցման պրակտիկան վեց ամսով դադարեցնելու մասին, որը նման հայցերը թույլ է տալիս: Այս օրենքը ամերիկացի քաղաքացիներին թույլ է տալիս ԱՄՆ դատարաններ հայցեր ներկայացնել ցանկացած արտասահմանցու դեմ, որը 1960-ական թվականներին Կուբայի կողմից ազգայնացված ԱՄՆ սեփականության «վաճառք» է կատարում:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նրանք Վաշինգտոնին կոչ են արել միանալ 1998 թվականի համաձայնագրին ԵՄ ընկերություններին եւ քաղաքացիներին հետեւողական բացառություններ տրամադրելու մասին:

«Հակառակ դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի սեփական շահերը պաշտպանելու համար օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, այդ թվում՝ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշված է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ