News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուղեւորափոխադրող ընկերությունները հայտարարել էին գործադուլ սկսելու մասին, սակայն երեկ երեկոյան քաղաքապետարանից առաջարկել են հանդիպել եւ քննարկել հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Քաղաքապետարանից երեկ երեկոյան ժամը 5-ին զանգահարեցին եւ ասացին, որ պատրաստ են մեզ հետ հանդիպել ու քննարկում ունենալ։ Այսօր առավոտյան 9.30–ին հանդիպել ենք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, սպասում ենք իրենց պատասխանին։ Ժամանակի առումով մենք սահմանափակում չենք դրել։ Նա նշեց, որ մեր խնդրին ծանոթ են, տեղեկություն կտան խնդրի մասին»,- նշեց Հրանտ Եղիազարյանը։

Փոխադրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրը 100 դրամն է, որը բավարար չէ ուղեւորափոխադրողների համար. «100 դրամի մեջ չենք տեղավորվում, ասում ենք մեզ դոտացիա տվեք, վառելիքը էժան տվեք, մինչեւ նոր երթուղային ցանցը կյանքի կոչվի, դրանից հետո կաշխատեք դուք ձեր նոր ավտոբուսներով, իսկ միկրոավտոբուսները կանցնեն պատմության գիրկը»։

Հանդիպմանը քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցով կդիմեն կառավարությանը։ Ուղեւորափոխադրողներն սպասում են պատասխանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ