News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Կառավարության գործունեության մեջ ինձ հետաքրքրում է երեք հարց. Նախ կառավարման գործընթացը պետք է լինի թափանցիկ, հաշվետու, ժամանակի ու ծախսերի տեսանկյունից արդյունավետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, երկրորդը ԱԺ կողմից կառավարության գործունեության վերահսկողությունն է, իսկ երրորդը՝ կառավարության աշխատանքը պետք է լինի արդյունավետ. «Հիմա ուզում եմ հասկանալ, թե այս երեքից որի հետ խնդիր ունենք: Հայաստանում չի եղել ավելի թափանցիկ գործող վարչապետ եւ կառավարություն: Չի եղել ավելի շատ ասուլիս ու հարցազրույցներ հրավիրող վարչապետ: Խորհրդարանական վերահսկողության վերաբերյալ. պարոն Մարուքյան, առաջարկելով նախարարություններ դարձնել նշված կառույցները (ԱԱԾ, ոստիկանություն-խմբ) դուք ոչ թե ուզում եք վերահսկել, այլ ավելի ուժեղացնել այդ կառույցների ղեկավարներին, քանի որ այդ դեպքում այդ կառույցների ղեկավարները դառնալու են կառավարության անդամներ, եւ շատ ավելի ուժեղ ֆիգուրներ: Ձեր ասած զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների մասին, որ անընդհատ խոսում եք, այս դեպքում  չի գործում: Այդ մենք ենք հոգ տանում, որ զսպումները գործեն»,-ասաց Լենա Նազարյանը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկին՝ օրենքով սահմանել, որ ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ՊԵԿ նախագահը գան ԱԺ եւ պատգամավորների հարցերին պատասխանեն, Լենա Նազարյանն ասաց. «Եթե դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, մենք կանենք նաեւ սահմանադրական փոփոխություններ: Հնչած առաջարկն ուժի մեջ է, միացեք»:

Նա անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը, որ վարչապետի խոստումները չեն կատարվել. «Բարձրացել են իրավապահ մարմիններում աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով, պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը՝ 30-40 տոկոսով: Հուլիսի 1-ից 10 տոկոսով կբարձրանա զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ