News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ը պատրաստ է պաշտպանել Կուբայում բիզնես վարող եվրոպական ընկերությունների կամ մասնավոր անձանց շահերը, որոնք կարող են տուժել օտարերկրյա ընկերությունների դեմ ԱՄՆ դատական հայցերի պատճառով, տեղեկացնում է AP-ը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտեյնն ասել է, որ ԵՄ-ը «պատրաստ է պաշտպանել եվրոպական շահերը, ներառյալ եվրոպական ներդրումներն ու առանձին անձանց ու կազմակերպությունների տնտեսական գործունեությունը Կուբայի հետ հարաբերություններում»։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ը «վճռականորեն դեմ է միակողմանի սահմանափակիչ միջոցների  էքստարածքային կիրառմանը, որոնք նա համարում է միջազգային իրավունքին հակասող»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ,  Թրամփի վարչակազմն առաջին անգամ ԱՄՆ-ում թույլ կտա դատավարություններ ընդդեմ բոլոր օտարերկրյա ընկերությունների, որոնք բիզնես են վարում Կուբայում, եւ որոնք օգտագործում են Կուբայի ամերիկացիներից ու ԱՄՆ այլ քաղաքացիներից բռնագրավված ունեցվածքը։

Իսպանացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսպանիայի կառավարությունը խնդրում է Եվրամիությանը բողոքարկել ԱՄՆ այս որոշումը։

Իսպանիան մեծ ներդրումներ ունի Կուբայի հյուրանոցներում եւ այլ ճյուղերում՝ կապված զբոսաշրջության հետ։ Մադրիդը խնդրում է ԵՄ-ին բողոքարկել Թրամփի վարչակազմի որոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում։

Նշենք, որ Կանադայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունները նույնպես բիզնես ունեն անշարժ գույքի ոլորտում, որոնք ազգայնացվել էին 1959-ին Կուբայում Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Ամենաշատ