News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան քննարկում է Իրանի հետ նոր առեւտրային մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, ինչպես եվրոպական երկրների ստեղծած INSTEX համակարգը, որպեսզի խուսափի ԱՄՆ պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հակազդում է պատժամիջոցներին, եւ Անկարան ու Թեհրանն անհրաժեշտություն ունեն շարունակել աշխատանքը, որպեսզի երկկողմ առեւտրի ծավալը հասցնեն մինչեւ 30 մլրդ դոլարի, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է ընթացիկ մակարդակը:

«Գոյություն ունեցող մեխանիզմների հետ միասին մենք գնահատել ենք նոր մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, ինչպիսին է INSTEX-ը, որպեսզի վերացնենք առեւտրի ոլորտում խոչընդոտները»,- հայտարարել է Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Այս հարցում կարեւոր է համերաշխությունը եւ վճռականությունը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Իրանի հետ առեւտրի համար ֆինանսական մեխանիզմ էին մշակել պատժամիջացների կանխման նպատակով: Մեխանիզմը կոչվում է «Առեւտրային փոխանակությունների աջակցության գործիք» (INSTEX):

Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները դեմ էին հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին:

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Վաշինգտոնը 8 երկրների, ներառյալ Թուրքիային պատժամիջոցներից ազատել էր, որոնք կրճատել էին իրանական նավթի գնումները, ինչը նրանց թույլ էր տվել 6 ամիս շարունակել այն գնել՝ պատժամիջոցների չենթարկվելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ