News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Time հանդեսն ապրիլի 17-ին հրապարակել է 2019 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը։

Վարկանիշը որոշվել է ըստ մի քանի անվանակարգերի՝ նորարարներ, արտիստներ, առաջնորդներ, կուռքեր և հսկաներ:

Համաշխարհային ամենաազդեցիկ առաջնորդների ցուցակում վերջին տարիներին առաջին անգամ չի ընդգրկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փոխարենմ այնտեղ են Ուելսի արքայազն Հարին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չըն Ընը, սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ուրիշներ:

Արվեստի գործիչների բաժնում ներկայացվել են Նիկոլ Քիդմանը, Հյու Ջեքմանը, Գալ Գադոտը, «Խիստ արտասովոր գործեր» սերիալի 14-ամյա աստղ Միլլի Բոբի Բրաունը, Հիլերմո դել Տորոն, հեռուստահաղորդավար Ջիմի Կիմելը, դերասանուհի եւ ռեժիսոր Գրետա Հերվիգը, ռեժիսոր Ռայան Կուգլերը, դիզայներ Քրիստիան Սիրիանոն, նկարչուհի Ջուդի Չիկագոն եւ ուրիշներ։

 «Կուռքեր» բաժնում են են հայտնվել Ռիաննան, Ջենիֆեր Լոպեսը, «Սեւ հովազի» դերակատար Չեդվիգ Բոուզմանը, MeToo շարժման հիմնադիր Բերկ Տարանան, Լեդի Գագան և ուրիշներ:

«Հսկաներ» բաժնում ամսագրի խմբագրակազմն ընդգրկել է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին, «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ճարտարապետ Էլիզաբեթ Դիլերին, գոլֆի վարպետ Թայգեր Վուդսին և ուրիշների:

Եվ վերջապես «նորարարներ» բաժինը համալրել են Օլիմպիական չեմպիոն Խլոյա Կիմը

Երգչուհի Կարդի B-ն, դերասան Տիֆանի Հադիշը, խոհարար Մասիմո Բոտուրան և այլք:

Time-ը «100 ամենաազդեցիկ մարցկանց» ցանկն առաջին անգամ հրապարակել է 1999-ին: Ցանկում ներառվում են մարդիկ, որոնք առավելագույն ազդեցություն ունեն աշխարհում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել