News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն երեկ Արմավիրի Երվանդաշատ գյուղից առաջին ահազանգը ստացանք, որ Արաքսի ջրերը բարձրանում են եւ կարող են դաշտերը ծածկվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ այնտեղ աշխատանքներ պետք է անել:

Նա տեղեկացրեց, որ նաեւ ակտիվացել են սողանքները. «Վեց տեղ մենք ակտիվ սողանքներ ունենք այսօր: լոռու մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որ սպառնում է անտառային շերտին՝ հոսք դեպի ճանապարհ: Մի գյուղի ճանապարհ կարող է փակվել: Մոտ 600 տոննա հող կարող է լցվել ճանապարհի վրա, որի մաքրելը շատ բարդ կլինի, երկրորդ ճանապարհ կա, որի մասին պետք է մտածենք: Մենք արել ենք ինչ-որ բաներ, զգուշացումներ են եղել համայնքապետարաններին: Խոսքն Աթան գյուղի մասին է»:

Նախարարի փոխանցմամբ, քարաթափումները եւս ակտիվացել են. «2013-ին հաստատվել է հայեցակարգ սողանքների հետ կապված: Հիմա քարաթափման վտանգ կա Այրումի ճանապարհին: Կան պայթեցնող կազմակերպություններ: Հիմա որ պայթեցնողը գա, պայթեցնի, պետք է տրանսպորտի նախարարությունը գումար տա, դրա համար պետք է մրցույթ կազմակերպել: Մենք այդ ժամանակը չունենք: Դրա համար, թող այդ կառույցները իրենց մոտ ունենան որոշակի գումար, իսկ հետո թող հաշվետվություն տան: Պետք չի մտածել, որ այդ գումարն այլ տեղ կծախսեն: Եթե նման բան կանեն, թող պատժվեն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արագ գտնել մեխանիզմներ, թե ինչպես պետք է իրականացնել աշխատանքները, որ խնդիրների առջեւ չկանգնենք. «Մենք պետք է գնանք կանխարգելման ճանապարհով»:

Տպել
Ամենաշատ