News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իմ կենսագրությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին սխալ են ներկայացրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե Հովակիմյանը 10 տարի հասարակ լրագրող է եղել, 18 անգամ էլ գործից ազատվել է։

«Նախ զգացված եմ, որ Գագիկ Ծառուկյանը համեստ անձիս կենսագրությամբ հետաքրքրվել է, ուղղակի ասեմ, որ ով իմ կենսագրություն իրեն ներկայացրել է, սխալ է  ներկայացրել։ Ես «Հայկական ժամանակ»–ում աշխատել եմ ոչ թե 10 տարի, այլ 15 տարի, որեւէ անգամ աշխատանքից չեմ հեռացվել, չեմ ազատվել, եղել են լրագրողական գործունեության ընդհատումներ, որոնք եղել են անձնական պատճառներով։ Ես ինքս ունենալով անձնական խնդիրներ, 2 ամսով, 3 ամսով դադարեցրել եմ լրագրողական գործունեությունը։ Այն տեղեկությունը, թե ինձ «Հայկական ժամանակից» երբեւէ հեռացրել կամ ազատել են, կատարյալ ապատեղեկատվություն է։ Ես 2012-2013թթ. եղել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրենը, եղել եմ նաեւ հասարակ լրագրող»,–ասաց պատգամավորը։ 

Վահագն Հովակիմյանը շեշտեց՝ ավելի ուրախ կլիներ, եթե հիմա զբաղվեր լրագրողական գործունեությամբ. «Ես ավելի ուրախ կլինեի, որ Հայաստանը լիներ այնպիսի վիճակում, որ ես եւ շատ լրագրողներ չորոշեինք եւ չզբաղվեինք քաղաքականությամբ։ Այսինքն՝ չտեսնեինք որ նույն քաղաքական գործիչները, նույն պաշտոնյաները չեն կարողանում երկիրը դուրս բերել ճահճից, եւ մենք որոշեցինք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե Հայաստանը չլիներ այդ պայմաններում, ես 2015 թվականից կուսակցական գործունեություն չէի սկսի, կշարունակեի զբաղվել լրագրությամբ»։

Ծառուկյանի դիտարկմանը, թե դատարկ–դատարկ խոսելով չի, ժողովուրդը արդյունքի է սպասում, Հովակիմյանը ասաց. «Լավ կլինի հանրության համար, որ ինքը իր բովանդակալից ելույթներով հանդես գա։ Ես ընդամենը փաստ եմ արձանագրել»։

Տպել
Ամենաշատ