News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրաքի բանակի զինվորները խոշտանգումներ են կիրառում Մոսուլում գրոհայիններին սատարելու մեջ կասկածվողների դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:

Իրավապաշտպանների զեկույցում մանրամասն նկարագրվում են բանտակյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Նրանց խոսքով՝ զինվորները կասկածյալներին ծեծում են եւ տանջում: Նախկին կալանավորներից մեկը պատմել է, որ խոշտանգումների ենթարկված բանտարկյալներն արդյունքում իրենց մեղքը խոստովանել են նրանց մեղսագրվող բոլոր հանցագործությունների մեջ:

Իրավապաշտպանները նշում են, որ նոր խոշտանգումների մասին հայտնի է դարձել իրենց կողմից Իրաքի կառավարությանը բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեղեկացնելուց մի քանի ամիս հետո: Human Rights Watch-ը Իրաքի իշխանություններին մեղադրել է բանտարկյալների խոշտանգումների եւ մահվան դեպքերը հետաքննելու անընդունակության մեջ:

Առաջին փաստագրական վկայություններն այն մասին, որ Իրաքի բանակի զինվորները խոշտանգումներ են կիրառում գրոհայիններին սատարելու մեջ կասկածվողների դեմ, հայտնվել են 2017 թվականի հունիսին: Իրաքի կառավարությունը խոստացել էր հետաքննություն անցկացնել, սակայն դրա արդյունքներն անհայտ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ