News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ավիացիայի եւ տիեզերագնացության ազգային թանգարանը նախատեսում է հուլիսի 16-ին ցուցադրել սկաֆանդրը, որով տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը մարդկության պատմության մեջ առաջին անգամ ոտք է դրել Լուսնի մակերեւույթի վրա: Այս մասին հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը, որը գտնվում է Վաշինգտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Հանրությունն այս եզակի ցուցադրանմուշը կարող է տեսնել 13 տարում առաջին անգամ: Այն կտեղադրվի հատուկ ցուցափեղկի մեջ:

Թանգարանը 2015 թվականի ամռանը համացանցում հաջողությամբ իրականացրել էր Արմսթրոնգի եւ 1961 թվականին Յուրի Գագարինից հետո մեկ ամիս անց տիեզերք թռիչք կատարած ամերիկացի առաջին տիեզերագնաց Ալան Շեփարդի սկաֆանդրների վերականգնման եւ պահպանման հանգանակություն: Թանգարանի տնօրինությանը հաջողվել էր այս նպատակների համար շատ կարճ ժամանակամիջոցում հավաքել գրեթե 720 հազար դոլար: Այս միջոցները փոխանցել էր 9,5 հազարից մի փոքր պակաս մարդ: Տիեզերքը նվաճած ամերիկացիների հանդերձանքը սերունդների համար պահպանելու նպատակով հանգանակության նախագիծն իրականացվել էր մասնագիտացված Kickstarter կայքի միջոցով:

Միջոցներ նվիրաբերողներին թանգարանն այդ ժամանակ շնորհակալական նամակներ էր ուղարկել եւ տարբեր հուշանվերներ՝ մարզաշապիկներ, սոսնձվող պատկերներ եւ այլն: Դրանից բացի, խոշոր նվիրատուների համար կազմակերպվել էին հանդիպումներ ԱՄՆ տիեզերական ծրագրի նախկին անդամների հետ, հասանելիություն էր ապահովվել թանգարանի վերականգնողական արհեստանոցներին, ուղեւորություն էր կազմակերպվել Դելավեր նահանգում գտնվող ILC Dover ձեռնարկություն, որտեղ ստեղծվել էր Արմսթրոնգի սկաֆանդրը:

Արմսթրոնգի սկանֆանդրը կլինի ցուցահանդեսի գլխավոր ցուցադրանմուշը, որը կբացվի մեր մոլորակի բնական արբանյակի վրա առաջին անգամ մարդու վայրէջքի 50-ամյա տարեդարձին: 2022 թվականին այս ցուցադրությունը՝ «Նշանակման վայրը՝ Լուսին»  անվանումով, ցանկանում են ընդարձակել եւ դարձնել մշտապես գործող: Վայրէջքի հոբելյանին՝ հուլիսի 16-20-ը, թանգարանը պատրաստել է կրթական եւ զվարճալի միջոցառումներ, որոնք ներառում են կինոցուցադրություններ, դասախոսություններ եւ այլն: Հուլիսի 20-ին՝ այն օրը, երբ Արմսթրոնգը եւ նրա գործընկեր Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի մակերեւույթին, թանգարանը բաց կլինի մինչեւ գիշերը ժամը 2-ը:

Apollo 11

Արմսթրոնգը Apollo 11 արշավախմբի հրամանատարն էր: Նրա անձնակազմի մյուս երկու անդամներն էին՝ Բազ Օլդրինը եւ Մայքլ Քոլինզը: Արմսթրոնգը եւ Օլդրինը Լուսնի վրա ոտք են դրել 1969 թվականի հուլիսի 20-ին Eagle 20 իջեցնող մոդուլով: Քոլինզն այդ ընթացքում մնացել էր մերձլուսնային ուղեծրում Columbia հրամանատարական մոդուլում:

Ի դեպ, Columbia մոդուլի բարձր թույլատրելիությամբ եռաչափ լուսանկարները, որոնք թույլ են տալիս այս տիեզերական սարքին մանրամասնորեն ծանոթանալ ներսից եւ դրսից, 2016 թվականին թանգարանը հրապարակել է համացանցում:

Նույն թվականին թանգարանը ցուցադրել է Արմսթրոնգի սաղավարտը եւ ձեռնոցները: Դրանք հատուկ պահուստարանում էին տեղադրել 2012 թվականին: Այս հազվագյուտ իրերը ուղիղ մեկ տարի մնացել են Վաշինգտոնի մոտ գտնվող (Վիրջինիա նահանգ) Ավիացիայի եւ տիեզերագնացության ազգային թանգարանի բաժանմունքի ցուցադրանմուշներում: Այնուհետեւ դրանք դարձյալ պահուստարան են տարել:

Թանգարանի մասին

Ավիացիայի եւ տիեզերագնացության թանգարանը ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Սմիթսոնյան ինստիտուտի մասն է: Սա աշխարհում խոշորագույն թանգարանային եւ գիտահետազոտական համալիր է, որտեղ աշխատում է 6,5 հազար մարդ, իսկ եւս 6,3 հազարը որպես կամավորներ զբաղված է նրա կրթամշակութային հաստատություններում: Ինստիտուտի համակարգի մեջ են մտնում Վաշինգտոնում եւ Նյու Յորքում 19 թանգարաններ եւ պատկերասրահներ, ԱՄՆ մայրաքաղաքում Ազգային կենդանաբանական այգին եւ եւս 9 գիտահետազոտական կենտրոններ: Սմիթսոնյան ինստիտուտի բոլոր թանգարաններ եւ Ազգային կենդանաբանական այգի մուտքը փաստացի անվճար է:

Ինստիտուտը պաշտոնապես պետական հաստատություն է: Ինստիտուտի ֆինանսավորման մեջ ԱՄՆ իշխանությունների բաժինը կազմում է մոտ 70 տոկոս: Կազմակերպության բյուջեի լրացուցիչ միջոցները ստացվում են գլխավորապես մասնավոր նվիրատվություններով, հրատարակչական եւ կոմերցիոն գործունեությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ