Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստում, ապրիլի 19-ին պատգամավորները շարունակում են քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ մտցնելու, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման իրազեկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է 22000 դրամ մաքսատուրք սահմանել Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար։ Կառավարությունն այս միջոցներն արդարացնում է տեղական արտադրողների մրցունակությանն աջակցելու ցանկությամբ՝ ձեռնարկությունների չփակվելու նպատակով։