News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առաջին հերթին ուզում ենք ճշտել ժողովրդի դիրքորոշումը, թե որքանով է ընդունում, որքանով չի ընդունում իմ մասնակցությունը Ղարաբաղի նախագահական ընտրություններին, նոր դրանից հետո հանրաքվե է լինելու, պարզելու ենք իմ մասնակցության հնարավորությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 2020 թվակաին Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցին:

«Դեռ մեկ տարի կա, այդ ժամանակ այնքան բան կարող է փոխվել, հիմնական մրցակիցները փոխվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Արցախի իշխանությունները նշել են, որ ինքն իրավունք չունի մասնակցել այդ ընտրություններին, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտապես չի բնակվել, Բաբայանն ասաց. «Մենք պատրաստվում ենք օրենքով շարժվել: Առաջին հերթին, երբ ես Հայաստանում մասնակցել եմ ընտրությունների, այն ժամանակ էլ Հայաստանում 5 տարվա կացություն չեմ ունեցել, ուրեմն Հայաստանն էլ պետք է արգելեր: Մենք մի երկիր ենք եւ հիմա այդ մարդկանց փորձում ենք հասկացնել, որ ընտրական իրավունքը բոլորի համար հավասար պահեն: Ես բարձրաձայնեցի, որ Ղարաբաղի այսօրվա գործող ղեկավար Բակո Սահակյանը 1999 թվականին եկել  է Մոսկվայից, ո՞նց է 2007 թվականին դարձել Ղարաբաղի նախագահ, երբ 10 տարվա կացություն չի ունեցել: Ժամանակ առ ժամանակ եկել-գնացել է: Ես էլ ժամանակ առ ժամանակ գնացել-եկել եմ Ղարաբաղ»:

Հարցին, թե իրեն հատո՞ւկ են խոչընդոտում, նա արձագանքեց. «Ես կարծում եմ՝ սա անում են, որովհետեւ իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի»: Սամվել Բաբայանը նշեց, որ ոչ մեկին իրեն լուրջ մրցակից չի համարում:

«Պետք է սահմանադրությունը փոխվի, որ Արցախի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել:

Ստորագրահավաքը կանենք, կներկայացնենք, դուք էլ կհետեւեք զարգացումներին: Պարոն Բաբայանն իր համար չի փոխում Սահմանադրությունը: Այսօր շատ երեխեք կան, նույն ղարաբաղցիներ, որ Հայաստանում եկել 4 տարի սովորել են, ու հիմա իրավունք չունեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Դուք դա ճի՞շտ եք համարում: Տվեք հնարավորություն մասնակցել եւ պարտվել, թե՞ գիտեք, որ հաղթելու ենք, դրա համար երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ, որ ի՞նչ: Գնալու ենք, բոլոր այդ բարիերները անցնելու ենք»:

Հարցին, թե երբ է սկսվելու ստորագրահավաքը՝ Արցախի Սահմանադրությունը փոխելու համար, նա պատասխանեց. «ԿԸՀ-ն մի որոշում է կայացրել, որ ստորագրահավաքը լինի մեկ պատուհանով: Մենք դա բողոքարկել ենք, փորձելու ենք դա օրենքի դաշտ տեղափոխել: Ցանկություն չկա անօրեն քայլերի գնալ, դրա համար հետաձգել ենք ստորագրահավաքը: Այս ստորագրահավաքը նաեւ պատասխանելու է հարցին, հիմա Ղարաբաղը Հայաստանի հետ միասին է, թե առանձին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ