News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում Քաղաքացիական պաշտպանության առարկա ներառել: Այս մասին ասուլիսին հաղորդել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ մտածելու տեղիք է տվել օբյեկտներում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված տխուր վիճակը:

«Օրինակ հանրային վայրերը, սուպերմարկետները, հաստատությունները: Կան փրկարարական աշխատանքներ անցկացնելու ծրագրեր: Սակայն գործնականում դա միշտ չէ, որ համընկնում է տեսության հետ: ԿԳՆ-ն ընդունել է ԱԻՆ-ի՝ դպրոցական ծրագրում Քաղաքացիական պաշտպանության առարկա ներառելու մասին առաջարկը:  Նախնական ռազմական պատրաստության մասին առարկան բավական չէ», - ընդգծեց նախարարը: ԱԻՆ-ն առաջարկում է, որ առարկան դասավանդեն մասնագետ փրկարարները, այդ թվում ԱԻՆ-ի վետերանները:

Ցոլակյանը որպես օրինակ բերեց սուպերմարկետները, որտեղ պաշտպանության ղեկավար է անվտանգության ծառայության ղեկավարը, որը հաճախ  արտակարգ դրության դեպքում պատկերացում չունի իր գործողությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ