News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 GC6 աստղակերպը, որը 15-ից մինչեւ 30 մետր տրամագիծ ունի, հինգշաբթի անցել է Երկրից 219 հազար կմ հեռավորությամբ, որը 2 անգամ ավելի մոտ է, քան Երկրի եւ Լուսնի միջեւ միջին հեռավորությունն է: Space.com պորտալը, վկայակոչելով NASA-ի մասնագետներին, հայտնել է, որ այս աստղակերպը դասվում է Երկրի համար «պոտենցիալ» վտանգավորների շարքին: Այս խմբի մեջ են մտնում երկնային մարմինները, որոնք մեր մոլորակին են մոտենում 8 մլն կմ-ից մոտ հեռավորությամբ եւ բավականին զանգվածեղ են ընկնելու դեպքում լուրջ վնաս հասցնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկնային մարմինը, որը ստացել է 2019 GC6 նշումը, ապրիլի 9-ին հայտնաբերվել է Catalina Sky Survey ծրագրի շրջանակում՝ Թաքսոն քաղաքի մերձակայքում (Արիզոնա նահանգ) աստղադիտակով դիտարկումների ժամանակ: Փասադենայում (Կալիֆոռնիա նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի փորձագետների գնահատմամբ՝ Երկրին աստղակերպի առավել մոտենալու պահին նրա արագությունը հասել է 20,3 հազար կմ/ժամի:

Աստղագետները փետրվարին հայտնաբերել էին 2 աստղակերպ, որոնք Երկրից ավելի մոտ էին անցել: Փետրվարի 11-ին 2019 CN5 աստղակերպն անցել էր մեր մոլորակից 118,2 հազար կմ հեռավորությամբ, իսկ փետրվարի 15-ին 2019 CS5 աստղակերպը՝ 400 հազար կմ հեռավորությամբ: Այս աստղակերպը եւս մեկ անգամ Երկրին կմոտենա սեպտեմբերի 9-ին, սակայն այդ ժամանակ կլինի 63 մլն կմ հեռավորության վրա:

NASA-ի գնահատմամբ՝ մերձերկրային տարածքում կարող են լինել մոտ 17 հազար դեռեւս չհայտնաբերված աստղակերպներ:

NASA-ն 2021 թվականի հոկտեմբերին նախատեսում է արձակել Lucy ավտոմատ կայանը՝ հետազոտելու համար Արեգակնային համակարգի CTVB աստղակերպները: 2025 թվականի ապրիլին Մարսի եւ Յուպիտերի միջեւ աստղակերպների գոտում այն պետք է մոտենա Դոնալդջոհանսոն աստակերպին, որը հայտնաբերվել է 1981 թվականի մարտին: Այնուհետեւ՝ 2027-2028 թվականներին «Լյուսին» կթռչի տարբեր ձեւերի աստղակերպներ Էվրիբաթի, Պոլինելայի, Լեւկի եւ Օրի շուրջը: Դրանից բացի 2033 թվականին զոնդը պետք է ուսումնասիրի Պատրոկլ-Մենետիում բինարային աստղակերպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ