News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում գաղտնի սեքսիզմի հայտանբերման ակցիա է անցկացվել: Բարսելոնայնում դպրոցներից մեկի գրադարանի ստուգման ժամանակ գրքերի դարակներից անհետացել է 200 ստեղծագործություն , քանի որ ստուգողների կարծիքով, դրանցում  գենդերային կարծատիպերի քարոզչություն կա, հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ գրականության 30 տոկոսում սեքսիստական արտահայտություններ կան: Այդ ցուցակում ներառվել է մասնավորապես  «Կարմիր գլխարկը» եւ Սուրբ Գեորգիի մասին պատմությունը՝ կաթոլիկների շրջանում հայտնի ստեղծագործությունը:

Նշվում է, որ բոլոր 200 գրքերը դուրս են բերվել գրադարաններից եւ փոխարինվել պակաս սեքսիստական անալոգներով:

Բարսելոնայի մյուս դպրոցները նույնպես մտադիր են ազատվել այն հրատարակություններից, որտեղ գենդերային անհավասարություն է քարոզվում:

Դպրոցներից մեկի ծնողկան կոմիտեի ղեկավարներից մեկն ասել է.

 «Շատ կարեւոր է, թե ինչ գրքեր են կարդում մեր երեխաները, քանի որ ավանդական գրականությունը գենդերային կարծրատիպեր է պարունակում եւ լավ կլինի ունենալ գրքեր, որոնք կկոտրեն դրանք»:

«5 տարեկանում երեխաների մոտ արդեն ձեւավորվում  է գենդերային դերերի մասին պատկերացումը, նրանք հասկանում են, թե ինչ  է նշանակում լինել տղա կամ աղջիկ, դրա համար կարեւոր է փոքուց  աշխատել գենդեր հասկացության ուղղությամբ», -ասել է կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ