News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է նախարար նշանակել նրանց, որոնք շատ երեխաներ ունեն, հայտնում է Tut.by-ը: 

Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է Բելառուսում բարելավել ժողովրդագրական ցուցանիշները: Նա երկրում ստեղծված իրավիճակի փոփոխության գաղափարներ է առաջարկել:

«Եթե երեք կամ... չորս երեխաներ չկան, չես կարող նախարար լինել կամ էլի ինչ-որ մեկը»,- հավելել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաեւ ասել է, թե չի հասկանում՝ ինչու հոգեւորականները երեխաներ չունեն:

«Դե, պետք է եկեղեցին ինչ-որ կերպ բարեփոխել. նորմալ չէ, երբ մարդը քարոզում է ընտանեկան արժեքներ, բայց ոչ միան ուղղակի ընտանիք չունի, այլեւ եկեղեցին նրան արգելում է ընտանիք ունենալ»,- եզրափակել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ