News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամեն մեկը պատրաստված եկել է ինչ-որ բան ասելու, ցույց տալու, որ գիտի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող «Արարատցեմենտի» շուրջ քննարկումներին:

«Ես բաց կասեմ, մենք ոչ թե այսօր պայքարում ենք, որ ներկրվող կլինկերի վրա էլ դնեն տուրք, մենք ուզում ենք ասենք՝ ձեր ցավը տանեմ, որոշել եք, պատասխանատուն «Իմ քայլն» ա, դրեք, հայտարարեք, որ դուք գտնում եք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի, մենք համաձայն ենք: Հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ինչ խնդիր է»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով, այսօր ամենամեծ պատասխանատվությունն «Իմ քայլի» վրա է, իրենց վրա չի. «Մենք մեր տեսակետն ենք ասում: Եթե մեր տեսակետը սխալ է, ասեք:

Փոխանակ այսօրվա հարցը քննարկեն, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին: Բայց եթե չէ, մյուս օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա՝ ինչի է այդպիսի արտահայտություն անում: Եթե 200 հազար դոլար լինի, ես նվեր եմ տալիս, որպես Ծառուկյան:

Ասում են՝ նոր իշխանության քաղաքականության շնորհիվ ցեմենտը 10 հազար դրամով էժանացավ, դարձավ 40 հազար դրամ: Ձեր ցավը տանեմ, բա ինչի՞ Հրազդանի գործարանը 48 հազար դրամից չի կարողանում իջեցնել գինը: Պատճառն այն է, որ մեզ իրոք աջակցեցին: Նախկին իշխանության ժամանակ էլ է նույնը եղել, 200 դոլար տուրք էին դրել ներկրվող ցեմենտի վրա: 2017-ին ներկրվել է 40 հազար դոննա, 2018-ին՝ 180 հազար տոննա, գնալով ավելանում է»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նա չհամաձայնեց պնդմանը, թե իրանական ցեմենտն ավելի որակով է. «Ասում են՝ պարսկական ցեմենտը ավելի որակյալ է, բա ինչո՞ւ են բոլորը հանձնարարություն ստացել, որ բալկաները պարսկական ցեմենտով չանեք: Պարսկականի լավն այն է, որ գիպսը մեջը շատ է, շուտ չորանում է: Ասում են պարսկական ավելի էժան կլինի, բայց այսօր գրեթե նույն գինն է, 500 դրամի տարբերություն է: Բայց եթե մենք արտադրությունը կանգնացրինք, դա ինքնստինքյան ավելանալու է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ