News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրենքում նշված չեն հստակ կարգը եւ սուբյեկտների կատեգորիաները եւ դրանց պաշտպանության միջոցները ուժային կառույցների կողմից, մասնավորապես, եթե տվյալ սուբյեկտները դատական գործընթացի մասնակիցներ են:

Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով, ուժայինները նախկինում էլ նման գործունեություն են իրականացրել դատական գործընթացի սուբյեկտներին նման անհրաժեշտության առաջացման դեպքում  համապատասխան պաշտպանություն տրամադրելու համար, սակայն օրենսդրական մակարդակով հստակ կարգ չկա:

Քոչարյանը պարզաբանեց, որ խոսքն, օրինակ այս կամ այն դատական գործում ներգրավված վկաների անվտանգության պատշաճ ապահովման մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ