News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հեղափոխության մեջ եղած մարդն էլ կարող է սխալներ ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին։

«Ես գործի մանրամասներից տեղյակ չեմ, բայց ինչ վերաբերում է հարցին՝ ես կսպասեի, ես ամեն ինչ էլ սպասում եմ, մարդ չե՞ն, բոլորն էլ մարդ են։ Իսկ ի՞նչ է, որ մեկը հեղափոխական գործիչ է եղել,  հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ, կարող է։ Կարեւորն այն է, որ բոլորը պետք է պատասխան տան, սա է կարեւորը, ոչ թե այն՝ կարող է լինել, թե չի կարող լինել։ Ես տեղյակ չեմ, թե ինչ է եղել, կանխակալ կարծիք չեմ ուզում ասել»,–նշեց նա։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տպել
Ամենաշատ