News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ընտրողներից մեկը կտրել է իր ցուցամատը, երբ հասկացել է, որ քվեարկել է «սխալ» քաղաքական կուսակցության օգտին, հաղորդում է BBC-ը:

Փավան Քումարն ասում է, որ նա պատահմամբ քվեարկել էր իշխող կուսակցության օգտին, իսկ ցանկանում էր քվեարկել տարածաշրջանային կուսակցության համար, սակայն նրան շփոթեցրել էին քվեարկության սարքի մեծաքանակ նշանները:

Յուրաքանչյուր ընտրողի ցուցամատին չջնջվող թանաքով նշում է արվում քվեարկելուց հետո:

Քումարը քվեարկել էր հինգշաբթի Բուլանդշահրում՝ հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում: Դա Հնդկատանում համընդհանուր քվեարկության երկրորդ փուլն էր:

«Ես ցանկանում էր քվեարկել փղի օգտին, սակայն սխալմամբ քվեարկեցի ծաղկի օգտին»,-ասել է Քումարը: Նա նկատի ուներ կուսակցական նշանները, որոնք պատկերված են քվեարկության սարքի վրա յուրաքանչյուր թեկնածուի անվան դիմաց:

Կուսակցական նշանները մեծ դեր ունեն Հնդկաստանում ընտրությունների ժամանակ, քանի որ դրանք հեշտությամբ են նույնականացվում երկրում, որտեղ գրագիտության մակարդակը ցածր է բազմաթիվ շրջաններում:

Հնդկաստանում ընտրություններն ընթանում են հոթ փուլով, ընդ որում՝ ձայների հաշվարկը տեղի է ունենալու մայիսի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ