«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 18-ին, ժամը 13.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 41-ամյա Գոչա Միկելաձեն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նա 2008թ. հուլիսի 1-ից հետախուզվում էր Վրաստանի Սենակիի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 388-հոդվածի 4-րդ մասի /դասալքություն/ մեղադրանքով: