News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մահացել է պարանորմալ երեւույթների ամերիկացի հետազոտող, «Նզովք» ֆիլմի ոգեշնչող Լորեյն Ուորենը։ Նրա վախճանվելու մասին տեղեկացրել է թոռը՝ Քրիս Մակքինելը, տեղեկացնում է «ՄԿ»-ն։

«Անցած գիշեր տատիկս՝ Լորեյն Ուորենը, հանգիստ կնքեց մահկանացուն, որպեսզի միանա իր սիրելի Էդին»,- նշված է հաղորդագրությունում։ Դեմոնոլոգի ամուսինը՝ Էդ Ուորենը, մահացել է 2006 թվականին։

Նշենք, որ Լորեյն եւ Էդ Ուորենները հայտնի են դարձել շնորհիվ անդրաշխարհիկ ուժերի մասնակցությամբ պատահարների հետաքննությունների։ Այդ պատմություններից մեկն ընկել է «Նզովք» սարսափ կինոների հիմքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ