News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուդանի առաջատար բողոքավոր ուժերը հայտարարել են շաբաթ օրը ժամանակավոր Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News Arabia-ին։

Ինչպես տեղեկացվում է, այսօր Հարթումում հրավիրված մամուլի ասուլիսում «Ազատության եւ փոփոխությունների համար» դաշինքի առաջնորդները հայտարարել են, որ տվյալ փուլում իրենք դեմ չեն զինվորականների կողմից ձեւավորած պետական կառավարման կառույցի գործունեությանը։

Sudan Times-ը հայտնում է, որ Ռազմական խորհուրդը դաշինքին հանդիպման է կանչել տեղական ժամանակով 20։00-ին։

Սուդանում երկարատեւ ծանր տնտեսական պայմանների հետեւանքով բանակը ապրիլի 11-ին տապալել էր նախագահ Օմար Ալ Բաշիրի իշխանությունը եւ երկրի կառավարումը վերցրել իր ձեռքը՝ ստեղծելով անցումային Ռազամական խորհուրդ։ Չորեքշաբթի օրը Արհմիությունների ասոցիացիան, որը բողոքի շարժման հիմնական ուժերից մեկն է, խորհրդին էր ներկայացրել պետության կառավարման իր ծրագիրը։

Մասնավորապես, առաջարկվում էր ստեղծել հեղափոխական ուժերի 9 ներկայացուցիչներից բաղկացած քաղաքացիական (նախագահական) խորհուրդ, որը կկատարի երկրի ղեկավարի գործառույթները։ Այդ մարմինը, ըստ առաջարկվող ծրագրի, կստանա կառավարություն, խորհրդարան ձեւավորելու, Գերագույն դատարանի նախագահ նշանակելու, արտակարգ դրություն սահմանելու, միջազգային համաձայնագրեր կնքելու իրավասություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ