News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Kaos GL-ի մի խումբ թուրք ակտիվիստներին, որոնք պաշտպանում են ԼԳԲՏ հանրության իրավունքները, հաջողվել է չեղարկել երկրի մայրաքաղաք Անկարայում գեյ-շքերթներ անցկացնելու արգելքը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Amnesty International-ին:

ԼԳԲՏ թեմային նվիրված հրապարակային միջոցառումների արգելքը գործում էր 2017 թվականի աշնանից: Իշխանությունները սահմանել էին այն, քանի որ խուսափում էին բնակչության բացասական արձագանքից: Kaos GL-ի ներկայացուցիչները բողոքարկել էին արգելքը դատարանում: Ապրիլի 19-ին դատարանը հաստատել էր, որ պետության պատրավորությունը քաղաքացիներին պաշտպանելն ու խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունն ապահովելն է, եւ վճիռ էր կայացրել ի օգուտ իրավապաշտպանների:

Amnesty International-ի եվրոպական բաժանմունքի տնօրեն Ֆոթիս Ֆիլիպուն կոչ է արել իշխանություններին հավաքների ազատության մյուս սահմանափակումները եւս չեղարկել, որոնք հաստատվել էին երկրում 2016 թվականի արտակարգ դրության ֆոնին: «Այսօր Թուրքիայի ԼԳԲՏ մարդկանց համար նշանակալի օր է եւ ԼԳԲՏ հանրության իրավապաշտպանների համար հսկայական հաղթանակ: Սերը կրկին հաղթել է»,-թվիթերյան գրառում է կատարել նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել