News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 4 գանձ որոնողներ գտել են 557 հնագույն մետաղադրամներ՝ 150 հազար ֆունտ արժողությամբ, հայտնում է The Sun-ը:

Էնրյու Վինտերը, Թոբիաս Նովակը եւ նրա եղբայր Մաթեուշը մետաղորսիչով զբոսնում էին անգլիական Բաքինհեմփշիր կոմսության Համբլդեն գյուղից ոչ հեռու, որտեղ հատուկ փառատոն էր կազմակերպվել գանձերի որոնման սիրահարների համար: Մեկ ժամ ապարդյուն որոնելուց հետո նրանք պատրաստ էին հանձնվել, երբ սարքը ցույց է տվել, որ հողի տակ արծաթե ինչ-որ բան կա: Ընկերները սկսել են փորել եւ հայտնաբերել են մետաղադրամների բլուր, որոնք պատրաստվել էին XVI դարում Էդուարդ I-ի եւ Էդուարդ II-ի օրոք:

Ավելի ուշ նրանց է միացել փառատոնի եւս մեկ մասնակից՝ Դարիուշ Ֆիյալկովսկին: Քառյակին առաջին օրը հաջողվել է գտնել 285 արծաթե եւ ոսկե մետաղադրամներ, սակայն 3 օր հետո այն հասել է 557-ի: Ըստ միջոցառման կանոնների՝ գտնված 4 մետաղադրամն արդեն գանձ է համարվում, եւ մասնակիցները պետք է այդ մասին հայտնեն կազմակերպիչներին:

Բրիտանացիների խոսքով՝ երբ իրենց զարմանահրաշ գտածոյի մասին նորությունը տարածվել է փառատոնում, իրենք սկսել են անհանգստանալ գանձի ահպանության համար եւ որոշել են գիշերները հերթապահել:

Գտածոն անվանել են Համբլդենի գանձ՝ ի պատիվ գյուղի, որտեղ մետաղադրամները հայտնաբերվել են: Գանձի վաճառքից ստացված շահույթը կբաժանվի հողատերերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ