News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն ապրիլի 22-ին քննարկում է ԵՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի միջեւ փոխադարձ առեւտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայանգրի վավերացման հարցը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանի, այս համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար: Պաշտոնյայի տվյալներով, այս շրջանակն ուժեղ խթան է տալիս  կոնկրետ մեգանախագծերի  իրականացման համար:

Բացի այդ, ինչպես նշեց Բաբայանը, համաձայնագիրը թույլ կտա բարելավել ապրանքների հասանելիության պայմանները երկու շուկաներում առեւտրային ընթացակարգերի պարզեցման նորմերի, թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ առեւտրային համագործակցութկան բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով:

«Փսատաթուղթը առեւտրային խոչընդոտների ավտոմատ նվազեցում չի ենթադրում: Սակայն այն ԵՏՄանդամ  երկրի շահագրգիռ բիզնեսին չինական շուկա մտնելիս  խոչընդոտների հասցեական նվազեցման հնարավորություն  կտա եւ բարձրացնում է կարգավորման թափանցիկությունը», -պարզաբանեց փոխնախարարը՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով բիզնեսը կկարողանա  տարբեր վիճելի հարցեր կարգավորել չինական կողմի հետ:

Բացի այդ նա հայտնեց, որ ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ ստորագրված առեւտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայանգիրը մի շարք դրույթներ է պարունակում, որոքն ուղղված են տեղեկատվական փոխանակման խթանմանը եւ կողմերի պատասխանատու մարմինների միջեւ վարչական համագործակցության զարգացմանը՝ աշխատանքային խմբերի եւ խորհրդատվական կոմիտեների ստեղծման ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ