News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018 թվականին Հայաստանում հայտնաբերվել է թրաֆիքինգի 9 դեպք: Ապրիլի 22-ին ԱԺ նիստում «Թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման ու աջակցության եւ ապօրինի շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, հիմնական զեկուցող Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով՝ նրանցից 8-ը տղամարդիկ են: «Հետաքրքիր է, որ Հայաստանի տարածքում շահագործման 4 դեպքում թրաֆիքինգի զոհերը եղել են Հնդկաստանի քաղաքացիներ»,- հայտնեց Գասպարյանը: Մինչդեռ 2017 թվականին, 6 հաղորդում է եղել 16 քաղաքացիների վերաբերյալ որոնցից երկուսն անչափահաս էին: «Նրանցից նույնականացվել է 11 մարդ, որոնցից 9-ը՝ կին, նրանց թվում եղել են նաեւ անչափահասներ: Հայտնաբերված դեպքերից վեցը վերաբերել են սեռական ստրկությանը»,- պարզաբանեց պաշտոնյան:

Նա հավելեց, որ համանման հանցագործությունների հայտնաբերման դժվարությունն այն է, որ թրաֆիքինգի վերաբերյալ տեեկությունների ստուգումն ու օգտագործումը հնարավոր է միայն իրենց՝ զոհերի համաձայնության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ