Կիպրոսում երեք ֆիլիպինուհիների սպանությունից հետո ոստիկանությունը ուսումնասիրում է այն վարկածը, որ սերիական մարդասպան է գործել։
AFP-ը հայտնում է, որ զոհերը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել են Նիկոսիայից 30 կմ դեպի արեւմուտք գտնվող լքված հանքահորում։ Նրանցից մեկը՝ 39-ամյա ֆիլիպինուհի, իր վեցամյա դստեր հետ անհետացել էր 2018թ․ մայիսին։ Մյուսը՝ 28-ամյա ֆիլիպնուհին հայտարարվել էր անհայտ կորած։ Սպանությունների կասկածանքով կալանավորվել է կիպրոսյան բանակի 35-ամյա սպա։ Երկու զոհերն էլ աշխատել են Կիպրոսում։ Ոստիկանությունը կարծում է, որ նրանք կասկածյալի հետ ծանոթացել են առցանց ծանոթությունների կայքում։