News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը այսօր՝ ապրիլի 22-ին, մասնակցում են Երեւանի ավագանու նիստին։

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատգամավորները ազատ են մասնակցել կառավարության եւ Երեւանի ավագանու նիստերին. «Այսօր ես եւ իմ ընկեր Միքայել Մելքումյանը որոշեցինք մասնակցել Երեւանի ավագանու նիստին։ Որեւէ ինտրիգ չկա, որեւէ ենթատեքստ չկա, որեւէ հարց չկա, պարզապես Ազգային ժողովում այսօր նիստը շուտ ավարտվեց, եւ մենք եկանք մասնակցելու Երեւանի ավագանու նիստին։ Ես ինքս պարբերաբար, եթե տեսնեմ Երեւանի համար կենսական խնդիրներ կան օրակարգում, անպայման մասնակցելու եմ ավագանու նիստերին»։

Տպել
Ամենաշատ