News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ իր գինն ունի եւ երբ ուզում ես ամեն ինչ ստանալ շատ ու միանգամից, խնդիրներ են առաջանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այդ գինն օրինակ այն էր, որ օրեր առաջ կառավարությունում 40 րոպե քննարկվում էր աղբահանության հարցը, որը քաղաքային իշխանության տիրույթում է:

«Աղբահանության հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ, դրա համար էլ կառավարությունը միջամտեց այդ գործին: Եթե մենք 6 ամիս հետո միայն մեկնարկ ենք տալիս այդ հարցի լուծման, մենք խնդիր ունենք այդ տրամաբանության հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամանակին ասվում էր, որ եթե կոռուպցիա չլինի, ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց հիմա բազմաթիվ խնդիրներ լուծված չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ