News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարան մտադրություն չունի Ռուսաստանի մատակարարած Ս-400 զենիթահրթիռային համալիրները փոխանցել Կատարին եւ Ադրբեջանին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Խոսքը Ս-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու ծրագրերի մասին է: Մենք նման հարց երբեք չենք քննարկել: Այս տեղեկությունը լրատվամիջոցներում մշտապես տարածվում է: Իրականում այս հարցում ոչ մի բարդություն չկա: Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք կնքել, եւ հիմա պայմանավորվում ենք մատակարարումների ժամկետների շուրջ: Եթե Ռուսաստանը որոշի համալիրներն Ադրբեջանին վաճառել, դա անմիջականորեն կանի, առանց միջնորդների: Առավել եւս, որ այդ երկրները լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Ս-400-ները գնելու ծրագրերից չի հրաժարվի, եւ որ ՀՀՊ համալիրների առաջին խմբաքանակը երկիր կմատակարարվի հուլիսին: ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ս-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ, դրանց հնարավոր ձեռքբերման դեպքում սպառնում է պատժամիջոցներով եւ քանիցս ասել է, որ կարող է հետաձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 օդանավերի վաճառքի գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ