News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի հետ խոսակցությունը եղել է ուղիղ, անկեղծ, առանց թակարդների։ Այս մասին այսօր «Սիվիլնեթի» տաղավարում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն ու Ալիեւն իրար լավ են հասկանում։

«Ինձ համար այդ խոսակցության մեջ ամենակարևորն այն է, որ մենք ուղիղ, անկեղծ, առանց այսպես ասած թակարդների խոսում և քննարկում ենք: Անկեղծ ասած՝ այդ խոսակցությունը մի խոսակցություն է, որը կարծում եմ՝ պիտի շարունակվի, և շատ լավ կլինի, որ շարունակվի, եւ բոլոր նախադրյալները կան, որ այդ խոսակցությունը շարունակվի»,- ասաց նա:

Հարցին, թե հատկապես ինչի մասին են խոսում Ալիեւի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ոչ թե գաղտնիք ունեմ, եւ ընդհանրապես նախընտրում եմ որեւէ հարցի վերաբերյալ, որը պետական գաղտնիք չէ անվտանգության հետ կապված, ոչ մի գաղտնիք չունենալ։ Իմ դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բոլորը պետք է տեղյակ լինեն, որովհետև դա վարչապետի հարց չէ, կառավարության հարց չէ, դա ժողովրդի հարցն է, համազգային հարց է»:

Այնուհետեւ պարզաբանելով, թե ինչու շեշտում այդ մոտեցումը՝ մի օրինակ հիշեց Վիեննայում Ալիեւի հետ զրույցից․ «Մի դրվագ պատմեմ մեր խոսակցությունից: Ես ասել եմ, որ կարծում եմ՝ ղեկավարները չեն կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է: Որևէ լուծում հնարավոր չէ, եթե այն ընդունելի չէ ժողովուրդների համար։ Բոլոր մանրամասները չեմ պատմում ոչ թե նրա համար, որ ինչ-որ գաղտնիք կա, այլ ուղղակի դա կոռեկտ չէ եւ ճիշտ չէ նաեւ դիվանագիտական առումով»։

Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ այդ զրույցի բովանդակությունը նույնն է, ինչ հրապարակային է ասվում, քանի որ իր համար չկա փակ կամ բաց ռեժիմով խոսակցություն, դրանք, նրա խոսքով, մեկը մյուսին շարունակում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ