Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորԿարո Փայլանը Ցեղասպանության տարելիցի հետ կապված գրառում է կատարել։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է. «104 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում մտավորականներին, այնուհետ ժողովրդին աքսորեցին իրենց հողերից ու կոտորեցին։ Աստված իրենց հոգին լուսավորի»։