News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Nord Stream 2 ընկերությունը՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի օպերատորը ԵՄ-ին դատաքննությամբ է սպառնում, եթե իրեն չազատեն ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթի պահանջներից:

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով նամակին, որը Nord Stream 2 AG-ի  գործադիր տնօրեն Մատիաս Վարնիգը ապրիլի 2-ին ուղարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:

Վարնիգը մասնավորապես զգուշացնում է, որ Գազային դիրեկտիվում կատարվող փոփոխությունների տարածումը Nord Stream 2-ի վրա կարող է խախտել Էներգետիկ խարտիան՝ փաստաթուղթ, որն ընդունվել է 1994-ին եւ միավորում է 56 երկրների, հաղորդում է DW-ն:

«Հյուսիսային հոսք-2»-ը, որով Ռուսաստանից գազը նախատեսում են Գերմանիա մատակարարել Բալթիկ ծովի հատակով, զգալիորեն կընդլայնի Եվրոպայի հնարավորությունները գազամատակարարման ոլորտում եւ թույլ կտա 13 տոկոսվ նվազեցնել կապույտ վառելիքի գինը, նշում է Վարնիգը:

Նա նաեւ նշում է, որ գազամուղի շինարարությունը եւ շահագործումը, սպասվում է, որ ավելի քան 31,000 աշխատատեղ եւ ԵՄ ՀՆԱ-ին 5 միլիարդ եվրո կբերի: Nord Stream 2-ի նկատմամբ գազային դիրեկտիվի պահանջների կիրառումը սահմանափակելու է ընկերության հնարավորությունները որպես ներդրողի, ասում է Վարնիգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ