News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարեւոր չափանիշներից մեկն է. «Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք»:

Նա ընդգծեց, որ  պետք է փոխել փիլիսոփայությունն այս ոլորտում. «Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք եւ այլ տրամաբանության վրա դնենք: Մենք ունենք աշխարհահռչակ երաժիշտներ Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը: Մեզ պետք է մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ: Այստեղ պետք է  հնարավորություն տանք, որ հենց Հայաստանում դառնան աշխարհահռչակ երաժիշտ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները նույն կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարեւոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարեւոր են մեզ համար»,-ասաց նա եւ նշեց, որ  կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, եւ պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, բայց պետք է առաջնորդվենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:

«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ թե ինչ խնդիր ենք լուծում»,-հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ