News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հարկ է մոռանալ մարդկանց, որոնք, քաղաքականության մեջ լինելով, հրաժարական են տվել եւ պատմության մասը դարձել: Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Ընդ որում՝ Մարուքյանին զայրացրել էր այն, որ, իր կարծիքով, լրագրողները կեղծ օրակարգ եւ կեղծ տպավորություն են ձեւավորում այն մասին, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը ինչ-որ նշանակություն ունի եւ որեւէ մեկին հետաքրքիր է: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը նախկինում իշխանության էր, անցած ընտրություններին անգամ չկարողացավ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ խոչընդոտը հաղթահարել: «Նա (Սերժ Սարգսյանը – խմբ.) ի՞նչ պետք է ասի: Ի՞նչ եք նրան հարցնում: Ցանկանում եք իմանալ, թե ինչ օրակա՞րգ ունեն: Նա ի՞նչ պետք է ասի: Որ Երեւանի կենտրոնում մանկապարտեզնե՞րն են սեփականաշնորհել: Նա պետք է այդ հարցի՞ն պատասխանի: Թե՞ այն հարցին, որ պաշտպանության նախարար ունեինք, որը միաժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր»,- դժգոհեց վրդովված Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ