News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Յուլա» հարթակում վաճառքի են հանել այցեքարտ, որն իբր պատկանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության հեղինակի խոսքերով, այդ այցեքարտից Պուտինը օգտվել է 1990-1991թթ․, երբ զբաղեցնում էր Լենինգրադյան քաղաքային խորհրդի նախագահ Անատոլի Սոբչակի միջազգային հարցերով խորհրդականի պաշտոնը։

Այնտեղ նշված են նաեւ հեռախոսահամարներ, որոնց մի մասը ձեռագրով է գրված։

Հայտարարության մեկնաբանություններում հայտնում են, որ փաստաթուղթը «հարյուրտոկոսանոց բնօրինակ» է։

Այցեքարտը վաճառում են 650 000 ռուբլով։

1990թ․ Պուտինն աշխատել է Լենինգրադի պետական համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով օգնական, որից հետո շուտով դարձել է Լենինգրադյան քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական։ 1991թ․ հունիսից նա սկսել է աշխատել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ եւ միաժամանակ 1994-ից՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության նախագահի առաջին տեղակալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ