News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Facebook-ի աշխատակազմը սահմանափակումներ է մտցնում հավելվածների աշխատանքի համար, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի մասին տեղեկություն ստանալու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Նշվում է, որ սահմանափակումը մտցվել է ծրագրային ապահովման մշակողների համար, որոնք համագործակցում են Facebook-ի հետ։ Նոր նորմերի համաձայն՝ հավելվածները «կարող են թույլտվություն չստանալ» սոցցանցում գործելու համար։

Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ նշված հավելվածը լիովին չի արգելվի։ Բայց դրանք մանրազնին կստուգվեն սոցցանցի մասնագետների կողմից։ Թե ինչ չափանիշներով՝ չի նշվում։ Մտցվել են նաեւ հավելյալ կանոններ, որոնք վերաբերում են հավելվածների կողմից օգտատերերի մասին տարբեր տեղեկատվության կիրառմանը։ Եթե հավելվածը 90 օրվա ընթացքում չի օգտագործում ինչ-որ տվյալներ, որոնք մարդը թույլ է տվել օգտագործել, համապատասխան համաձայնագիրը չեղարկվում է։

ԱՄՆ-ում վերջին ամիսներին հատուկ ուշադրություն են հատկացնում այն հարցերին, որոնք վերաբերում են ինտերնետում աշխատող ընկերությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների հավաքմանն ու պահմանը։ Առիթներից մեկը սկանդալն էր, որի կենտրոնում հայտնվեց Facebook ցանցը։ Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ 2018-ի մարտին The New York Times թերթը տեղեկացրեց, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի տասնյակ հազարավոր օգտատերերի անձնական տեղեկությունները, որպեսզի մշակի ընտրողների ընտրական նախասիրությունների ալգորիթմը։ Ինչպես պարբերականին ասել են կազմակերպության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը թեթեւացնում էր օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված էր հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսի երկու լսումներում։ Գործարարը հավաստիացրեց ամերիկյան օրենսդիրներին, որ այսուհետ սոցցանցում ավելի խնամքով կվերաբերվեն անհատական տեղեկատվությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ