News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժողովուրդը ճիշտ է անում, որ ավելին է ակնկալում եւ շատ լավ է, որ ավելին է ակնկալում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում 50 հազար աշխատատեղ մեկ տարում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է: Մենք վստահ ենք, որ առնվազն 40 մլրդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը: ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատավարձերը արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից բարձրացել է: Բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, 85 հազար մարդու թոշակ ու նպաստ բարձրանում է այնքան, որ ցածր չլինի սպառողական զամբյուղից: ՀՀ-ում տեղի է ունեցել ժողովրդավարության չափանիշներին աներկբայորեն համապատասխանող ընտրություններ: ՀՀ-ում մուտքի շուկայի որեւէ արգելք չկա: Ավելի՞ն եք ակնկալում, ճիշտ եք անում, եւ ավելին կլինի»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե իր վարկանիշն այս մեկ տարում ընկե՞լ է, թե բարձրացել, վարչապետը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, բայց նա, ով ուզում է այդ հարցի պատասխանն ստանալ, ես ժամանակ առ ժամանակ Երեւանի փողոցներով քայլում եմ, կարող են գալ, տեսնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ