News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ինչու պետք է Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինեմ, կարո՞ղ եք բացատրել. դիջեյ լինելն ամո՞թ է:  Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գո՞հ է իր նշանակած կադրերից, մասնավորապես, իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից կամ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից:

«Էդուարդ Աղաջանյանը Մոնակոյի համալսարանն է ավարտել: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, երբ հանրապետությունում տասնյակ տարիներ այդպիսի բան տեղի չի ունեցել, ի՞նչն է  պրոբլեմը: Ասենք Հակոբ Արշակյանն ասաց՝ փետրվարի 30, վայ, էլ ոնց կլինի: Ի՞նչ են արել այդ մարդիկ: Ես պատրաստ եմ առարկայական քննարկենք: Եթե բան են արել, գոհի, դժգոհի խնդիրը չի, կտանենք, կդատենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ազատ, արդար ընտրություններում Գարիկ Սարգսյանն ստացել է 20 հազարից ավելի ձայն, իսկ մարզպետի աշխատանքն առաջին հերթին գնահատում է ժողովուրդը:

Դիտարկմանը, որ այդ ձայները Փաշինյանի ձայներն են, վարչապետն ասաց. «Մենք այդտեղ 7-8 թեկնածու ենք ունեցել, բա ինչի՞ ուրիշը չի ստացել այդ 20 հազար ձայնը»:

Տպել
Ամենաշատ