News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա է բավական լայն եւ բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Անդրադառնալով նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշմանը՝ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի այս քայլը՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտներում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության զարգացման եւ առավել խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Երեւանի եւ Լիոնի միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ տնտեսական կապերը զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ