News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում: Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով 1999թ. ծնված երիտասարդի հետ, ատրճանակի 8 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության փորձի հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը լարված հարաբերությունների մեջ է գտնվել տուժող 19-ամյա երիտասարդի, վերջինիս եղբոր եւ ընկերների հետ՝ նախկինում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունների հետեւանքով: Պարզվել է, որ 2018թ. օգոստոսին՝ վիճաբանության ժամանակ, 24-ամյա երիտասարդը դանակով հարվածել է եղբայրներից մեկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինս դանակով եւ զենքով վնասվածքներ է պատճառել նրա ընկերոջը: Արդյունքում՝ ձեւավորվել են լարված հարաբերություններ, որից հետո 24-ամյա երիտասարդը, մտածելով, որ իրեն վտանգ է սպառնում, եւ ցանկացած ժամանակ իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել, ապօրինի ձեռք է բերել 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակ եւ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, թվով 8 կրակոց արձակել 19-ամյա երիտասարդի ուղղությամբ հենց նրա շենքի բակում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ