News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի ծագումով ադրբեջանցի երեք բնակիչներ բողոքում են ոստիկանների կամայականություններից: Նրանք բողոքով դիմել են ադրբեջանական haqqin.az գործակալությանը:

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: Վրաստանի ոստիկանության 5 աշխատակիցներ, իբր, առանց պատճառի ծեծել են Մառնեուլի շրջանի Թեքելի գյուղի բնակիչներ Էլչին Ասլանովին, Մուսա Նամազովին եւ Նամազ Նամազովին: Անուհետեւ նրանց նստեցրել են մեքենան եւ տարել ոստիկանության բաժանմունք, որտեղ ծեծը շարունակվել է: Մի քանի ժամ խոշտանգելուց հետո Էլչին Ասլանովը եւ Մուսա Նամազովը կալանավորվել են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ինչ վերաբերում է Նամազ Նամազովին, ապա նրան ուղիղ մեկ օր պահել են բաժանմունքում, որից հետո ազատ են արձակել: Մամուլի համար արած հայտարարության մեջ Նամազ Նամազովը նշել է, որ արդեն բողոք է ներկայացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, օմբուդսմեն Նինո Լոմչարիին, ՆԳ նախարար Գեորգի Գախարիային եւ գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեին:

Նամազ Նամազովն իր բողոքում նշել է, որ իրենց ծեծող ոստիկանները էթնիկ վրացիներ են, որոնք իրեն վիրավորել են ազգային պատկանելության պատճառով: Նա խնդրել է, որ այս գործն օբյեկտիվ քննվի, եւ ոստիկանների պահվածքին իրավական գնահատական տրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ