News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019-ի թվականի համար արդեն բանակցել ենք ռուսական կողմի հետ եւ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ, որ գնի բարձրացում չենք ունենալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ես նաեւ ասել եմ, որ սակագնի ձեւավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն որոշակի ժամանակի համար ֆիքսվում են պարամետրեր եւ այդ ժամանակահատվածում ընկերությունները որոշակի խնայողություններ է փորձում իրականացնել, բնականաբար, նաեւ ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար, եւ այդ ժամանակահատվածի ավարտին ունենում ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է: Որոշակի առաջարկներ արդեն եղել են: Հիմա սպասում ենք, ռուսական «Գազպրոմը» խումբ է ձեւավորելու: Մոտ ժամանակներս կգան եւ համատեղ քննարկումներ կիրականացնենք: Երբ կլինեն ավարտուն տեսքի մոտըեցումներ, բնականաբար, դա կդրվի նաեւ հանրային քննարկման»,-ասաց Բաղրամյանը:

Դիտարկմանը, թե արդեն հստա՞կ է, որ սահմանին ռուսական գազի 15 դոլար թանկացումը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, Բաղրամյանը պատասխանեց. «Նաեւ դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր որոշումներ կկայացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ