News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագավոր Մահի Վաջիրալոնգքորնի, որը հայտնի է նաեւ որպես Ռամա X, պաշտոնական թագադրումը ներառում է ծիսակարգերի ամիսներ, որոնք կավարտվեն մանրակրկիտ մտահղացված հանդիսավոր ներկայացման 3 օրով, ներառյալ շքերթը եւ Մեծ պալատի պատշգամբից միապետի ելույթը: Եզրափակիչ իրադարձությունը կլինի հոկտեմբերին թագավորական լաստանավի երթը, փոխանցում է AP-ն:

Վաջիրալոնգքորնի հանգուցյալ հոր՝ թագավոր Պումիպոն Ադուլյադետի վերջին թագադրումը տեղի էր ունեցել 1950 թվականի մայիսի 5-ին: Պումիպոն մահացել է 2016 թվականին 88 տարեկանում: Նա երկիրը կառավարել է 70 տարի:

Նախնական ծիսակատարություններ

Թագավորի թագադրման նախապատրաստությունը սկսվել է ապրիլին՝ ամբողջ Թաիլանդից ջուր հավաքելով եւ օրհնելով՝ այս հանգստյան օրերին արարողությունների ժամանակ օգտագործելու համար: Միապետների աղոթքով Զմրուխտե Բուդդայի տաճարում: Բանգկոկում արձանների եւ հուշակոթողների մոտ թագավորը նաեւ հարգանքի տուրք է մատուցել թագավորներ Ռամա I-ին եւ Ռամա V-ին:

Մայիսի 4՝ Թագադրման օր

Մեծ պալատում մաքրագործման թագավորական արարողության ժամանակ սուրբ ջուրը լցվում է թագավորի գլխի վրա: Այնուհետեւ տեղի է ուենում սուրբ ջրով օծելու արարողությունը: Դրանից հետո թագավորը բարձրանում է գահին եւ նստում թագավորական 9-մակարդականի հովանոցի տակ, որն օգտագործում է միայն թագավորը, որպեսզի թագավորական ոսկե տախտակը, թագավորական տարբերանշանները եւ զենքը ստանա գլխավոր բրահմինից՝ բարձրաստիճան հոգեւորական, ում դերն արտացոլում է թաիլանդյան միապետության վրա հինդուիզմի ազդեցությունը:

Ավելի ուշ թագավորը թագավորական ընտանիքի, Գաղտնի Խորհրդի եւ կառավարության անդամներին ընդունում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվում, որոնք իրենց հարգանքի հավաստիքն են մատուցում Գահադահլիճում: Դրանից հետո նա կայցելի Զմրուխտե Բուդդայի տաճար, որպեսզի հայտարարի, որ բուդդայականության թագավորական պաշտպանն է: Միջոցառումները կավարտվեն Թագավորական նստավայրի վերափոխման արարողությամբ՝ պալատական խորհրդանշական վերաբնակեցում:

Մայիսի 5

Օրը սկսվում է արարողությամբ Գահադահլիճում, որտեղ թագավորը թագավորական ընտանիքի անդամներին է ներկայացնում թագավորական տիտղոսները: Այն ավարտվում է 7-կիլոմետրանոց թագավորական երթով՝ 343 մարդու մասնակցությամբ, որոնցից ոմանք թագավորին շքեղ զարդարված գահավորակով տանում են հին Բանգկոկով, ինչը թաիլանդցիներին հնարավորություն է տալիս նոր թագավորին հարգանքի տուրք մատուցել: Երեկոյան նախատեսված են լուսաձայնային շոու եւ անօդաչուների ցուցադրություն: Հանդիսատեսին կտրամադրվի անվճար սնունդ եւ հասարակական տրանսպորտ:

Մայիսի 6

Թագավորը երեկոյան Մեծ պալատի պատշգամբից ներկայանում է ժողովրդին, այնուհետեւ ընդունում է դիվանագիտական կորպուսին:

2019-ի հոկտեմբեր

Թագադրման եզրափակիչ ծիսակատարությանը մասնակցում են մոտ 2300 թիավարներ, որոնք ռիթմիկ երգերի հնչյունների ներքո թագավորին 50 շքեղ զարդարված լաստանավերից մեկով հասցնում են Վատ Արունե տաճար (Արշալույսի տաճար), որտեղ նա հագուստ կնվիրի բուդդա հոգեւորականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել